ԵՏՄ անդամակցության պայմանագիրը քվեարկության դնելուց առաջ այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց եւ կոչով դիմեց գործարար պատգամավորներին:

«Այս փաստաթուղթը, որ պետք է վավերացվի, մեզ հետեւում է ամբողջ հայություն, հատկապես հետեւում են գործարարներին, որոնք հնարավորություն ունեն հաճախ մեկնելու Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ: Այս մարդկանց քվեարկությունից հետո հնարավոր է՝ այս գործարարների ճանապարհները փակվեն դեպի Արեւմուտք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը եւ կոչ արեց հիշել, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերաբերվում իր օլիգարխներին:

Զարուհի Փոստանջյանը թույլ չտվեցին շարունակել ելույթը եւ խոսափողն անջատեցին: Նրա կոչը որեւէ կերպ չազդեց պատգամավորների քվեարկության վրա. պայմանագիրը վավերացվեց ձայների ճնշող մեծամասնությամբ: Մի քանիսը ծափահարություններով ընդունեցին քվեարկության արդյունքները: