Չինական «Չանլուն» սաֆարի պարկում բնակվող մայր պանդան, որը այս տարվա հուլիսի եռյակ է ունեցել, կրկին միավորվել է իր փոքրիկների հետ: Պանդաները հազվադեպ են եռյակ ունենում, ուստի կենդանաբույժները որոշել են փոքրիկներին տեղավորել անասնաբուժական կլինիկայում, վախենալով, որ նրանք չեն ապրի: Դրա համար ստիպված են եղել որոշ ժամանակով փոքրիկներին կտրել մորից, հաղորդում է NBC-ն:
Բարեբախտաբար, բոլոր փոքրիկներն էլ ապրեցին: Մի քանի ամիս նրանք գտնվել են բժիշկների հսկողության տակ:
Փորձագետները վստահ չէին, որ մայրը գլուխ կհանի այդքան շատ երեխաների դաստիարակությունից: Ընդ որում, դատելով նրանից, թե ինչ ոգեւորությամբ է մայր պանդան դիմավորել իր փոքրիկներին, կարելի է ենթադրել, որ նա ամբողջությամբ պատրաստ է մայրական պարտքը կատարելուն, հաղորդում է Vesti-ն:
Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մայր պանդան գրկում ու օրորում իր ձագերին՝ ճիշտ մարդու նման: Կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ անհավատալիորեն հուզվել են, տեսնելով, թե պանդան ինչպես է ընդհանուր լեզու գտնում իր ձագուկների հետ:











