Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում երեւում է, թե փողոցային կատուն ինչպես է գիշերը սողոսկել Վլադիվոստոկի օդանավակայանի ծովային նրբախորտիկների խանութ եւ 63 հազար ռուբլու ապրանք կերել: Կատվին նկատել եւ տեսանկարահանել են օդանավակայանի աշխատակիցները: Պատռելով նրբախորտիկների փաթեթները՝ նա մեկը մյուսի հետեւից համտեսում է դրանք: Ի վերջո ընտրում է ապխտած կաղամարներն ու չորացրած կամբալան:

Ձկան նրբախորտիկների խանութը հայտնել է, որ նախնական վնասը կազմել է շուրջ 60 հազար ռուբլի:

 «Ռոսբալտը» հայտնում է, որ տվյալ տեղեկության տարածվելուց հետո,  շիկահեր կատվի երկրպագուները սպասասրահը նամակներով են ողողել եւ ամեն րոպե մոտենում են  հայտնի  դարձած ցուցափեղկին:   Ավելին, կատուն ընդունվել է «Պետերբուրգի կոմունիստների» շարքերը: Կուսակցության անդամները կենդանուն համեմատել են Ռոբին Հուդի հետ եւ Պիտերի կատուներին կոչ արել հետեւել «հեռավորարեւելյան հեղափոխականին»:

Կուկլաչեւի կատուների թատրոնը պատրաստ է ապաստան տալ Վլադիվոստոկի օդանավակայանի ձկան խանութին վնաս հասցրած կատվին, ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար է Դմիտրի Կուկլաչեւը: «Եթե կատուն հայտնաբերվի, պատրաստ եմ վճարել 60 հազար ռուբլի եւ կատվին ապաստանել, որպեսզի նա  լավ ապրի եւ ուրախացնի հանդիսատեսին իր արվեստով», - ասել է նա:

Սակայն օդանավակայանի ոստիկանությունը ադեն երկու օր է ապարդյուն որոնում է համացանցի նոր աստղին, կատուն պարզապես անհետացել է: Իսկ Սպառողների իրավունքների պաշտպանության միությունը կարծում է, որ կատվին պետք է ճանաչել անմեղսունակ սուբյեկտ եւ ազատել պատասխանատվությունից: