Ուկրաինայի նախագայի խորհրդական Յուրի Բիրյուկովը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նախագահ Պոտր Պորոշենկոն կրակում ինքնաձիգից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեսանյութում զինվորականներով շջապատված Պորոշենկոն ձնապատ տարածքում կրակոցներ է արձակում անհայտ ուղղությամբ:
Facebook-ի իր էջում Բիրյուկովը նշել է, թե «հավանաբար, ականջներին կստանա տեսանյութի հրապարակման համար»:
Նա նաեւ նշել է, թե Պորոշենկոն հրաշալի կրակում է:











