Reuters գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակված զինված անձինք կրակում Ոստիկանության վիրավոր սպայի վրա եւ սպանում նրան:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետեւանքով ամսագրի 4 ծաղրանկարիչ է սպանվել: Նրանց թվում են 47-ամյա Ստեֆան Շարբոնյեն, ով հայտնի է որպես Շարբ, 76-ամյա Ժան Կաբյուն, 80-ամյա Ժորժ Վոլինսկին եւ 47-ամյա Բերնար Վելյակը, ով հայտնի է Տինյու կեղծանվամբ:
Խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով 12 մարդ է զոհվել, կապում են ամսագրի սուր ծաղրանկարների հետ: Հաղորդվում է, որ ահաբեկչությունից առաջ Charlie Hebdo-ի հերթական համարում հրապարակվել էր նաեւ «Իսլամական պետության» առաջնորդի ծաղրանկարը:











