Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ժամը 19-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Դպրոցի փողոցի թիվ 60/1 տանը: Հրդեհն այնքան ուժգին է եղել, որ հրդեհաշիջման համար դեպքի վայր է կանչվել միանգամից 7 հրշեջ մեքենա, որոնցից մի քանիսը նաեւ Սպիտակ քաղաքից: Տեղում բացի հրշեջ մեքենաներից աշխատել են նաեւ ճանապարհային ոստիկանները, ովքեր նշված փողոցի վրա կարգավորել են երթեւեկությունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.40-ին, մարվել` 21.16-ին:
Ըստ ԱԻՆ տարածած պաշտոնական հաղորդագրության, այրվել է Ա. Փ.-ի տան տանիքի կառուցատերերերը` մոտ 60 քմ: Հրդեհի հետեւանքով այրվել է նաեւ առանձնատունը:
Ի դեպ, կար մեծ վտանգ, որ հրդեհի ճիրաններում կարող էին հայտնվել նաեւ հարակից տները: Բարեբախտաբար, հրդեհի տարածումը հնարավոր է եղել կանխել:











