Ամերիկայի Միչիգան նահանգի հարավ-արեւմուտքում մերկասառույցի պատճառով մայրուղու վրա իրար են բախվել մոտ 150 մեքենաներ, հաղորդում է NBC News-ը: Միջադեպի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Վթարը տեղի է ունեցել Բաթլ-Քրիք եւ Հեյլբերգ քաղաքների միջեւ ընկած ճանապարհին: Մերկասառույցի, ձյան եւ վատ տեսանելիության պատճառով մեքենաները հերթով հարվածել են իրար:
Վթարի է ենթարկվել նաեւ հրավառության նյութեր տեղափոխող բեռնատարը: Մեկ այլ բեռնատարի հետ բախման հետեւանքով այդ նյութերն սկսել են պայթել: Արդյունքում բեռնատարներն սկսել են այրվել, եւ կրակը տարածվել է մյուս մեքենաների վրա, հաղորդում է Lenta-ն:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ մի քանի մեքենաներ եւ իրավապահներ: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը փակվել է:











