Նյու Ջերսիի բապտիստական եկեղեցու հոգեւորական Էրիկ Դեմմենը ֆիզիկական ուժ է կիրառել մարդկանց հավատքի բերելու համար: Իր ելույթներից մեկում նա պատմել է, որ մի անգամ հարվածել է երեխայի կրծքին եւ նա հավատացել է Աստծուն:

Դեմմենը հստակեցրել է, որ դա տեղի է ունեցել Կանադայի Կալգարի քաղաքում, որտեղ նա ապրել է մի քանի տարի: Այնտեղ պաստորը աշխատել է երիտասարդության հետ: Պատանիներից մեկը լուրջ չի ընդունել բարձրյալին: «Ես մոտեցա նրան եւ հարվածեցի նրա կրծքին այնքան ուժեղ, որքան կարող էի»,-պատմել է հոգեւորականը: Դրանից հետո պաստորը հարցրել է տղային, թե հավատո՞ւմ է Աստծուն եւ դրական պատասխան ստացել, հաղորդում է Metro-ն: