Երեւանի տարբեր բժշկական կենտրոններում դեկտեմբերի 19-ին բուժօգնություն էին ստանում Հացավանի տարբեր բնակիչներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:  Մեկի վնասվածքը հրազենային էր, իսկ մյուսի դեմքը կապտուկներով էին պատված:

Պարզվել էր, որ նրանք վիճաբանել էին գյուղապետարանի դիմաց, որից հետո Արման Մուրադյանը կրակել էր հարեւանին՝ Մաքսիմ Գասպարյանին, այնուհետեւ ծեծի էր ենթարկվել նրա կողմնակիցների կողմից: Արման Մուրադյանը պատմել է, որ վիճաբանությունը սկսվել է հարեւանի հայհոյանք հասցնելուց:

Մանրամասները՝ տեսանյութում