Թաիլանդում այժմ փղերի մոտ մեկնարկել է ամուսնական սեզոնը եւ զբոսաշրջիկների հանդիպումը վերջիններիս հետ կարող է տխուր վերջաբան ունենալ: Բանգկոկի արվարձաններից մեկում գտնվող Կհաո Յայ ազգային պարկում ավտոմեքենան դարձել է հորմոնալ հորդումներով խռովված 8-ամյա արուի կրքի զոհը:
Մեքենայի ղեկին գտնվող ազգային պարկի այցելուները ոչ մի կերպ չեն սպասում, որ փիղն իրեն ագրեսիվ կդրսեւորի: Սկզբում նրանք տեսանկարահանում են, թե ինչպես է փիղը հետապնդում իրենց ավտոմեքենան: Ավելի ուշ, հասկանալով, որ փղի ուշադրությունը չի սահմանափակվում միայն դիտարկմամբ, հասցնում են միայն դուրս ցատկել ավտոմեքենայից եւ փախչել, հայտնում է Lifenews-ը:
Իսկ այդ ընթացքում փիղը ժանիքներով ծվեն-ծվեն է անում մեքենան: Մի քանի րոպե անց այլանդակված մեքենան այլեւս դադարում է հետաքրքրել կենդանուն եւ նա անհետանում է մացառուտներում:











