Դեկտեմբերի 17-ի երեկոյան Երեւանյան լճի մոտ երկու տղամարդ վիճում էին մեկի հետ: Հետո սկսեցին քաշքշել նրան: Հավանաբար ինչ-որ բան էին պահանջում, որովհետեւ երրորդն, ի վերջո, տեղի տվեց եւ դատարկեց գրպանները, նստեց մեքենան ու հեռացավ:
Կատարվածից ժամեր անց, դեկտեմբերի 18-ին՝ 04:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին մտավ 50-ին մոտ մի տղամարդ: Սեւանի բնակիչ էր: Նախկինում աշխատել է՝ որպես տաքսու վարորդ: Հաճախ մարդիկ նրան գումար են հանձնել՝ խնդրելով փոխանցել նշանակման վայր: Մանրամասները՝ տեսանյութում:











