Այդահո նահանգի Pocatello դպրոցում տեղադրված տեսագրանցող սարքերը  դասերից հետո դպրոցի միջանցքներով շրջող ուրվականի են ֆիքսել: Պարանորմալ երեւույթների մասնագետները կարծում են, որ հոգիները պատահական չեն այդ դպրոց այցելում, հայտնում է Mirror-ը:

Ստորեւ հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես  դատարկ դպրոցի միջանցքի պահարանից հանկարծ մարդ հիշեցնող ստվեր է առանձնանում: Դրանից հետո  բոլոր մոնիտորներին պատկերները սկսում են թրթռալ: Ավելի վաղ աշակերտները եւ ուսուցիչները դպրոցի պատերի ներսում  բազմիցս տարօրինակ աղմուկ էին լսել, սակայն մինչեւ վերջերս ոչ մի ապացույց չկար, որ Pocatello-ում ուրվական կա, փոխանցում է Vesti-ն:

Դպրոց հրավիրված «ուրվական որսացողները»  հայտարարել են, որ ուրվականները պատահաբար չեն հայտնվել այնտեղ: Վերջին հարյուր տարվա ընթացքում Porcello-ի տարածքում 6 աշակերտ է մահացել: Հինգ երեխա 1914 թ. դպրոցում բռնկված հրդեհից են զոհվել: Եվս մեկ տղա էլ մի քանի տարի առաջ խեղդվել էր դպրոցի առաջին հարկի լողավազանում: