Վալերի Պավելի Պերմյակովը կրթական շատ ցածր մակարդակ ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Մի երկու րոպե իր հետ շփվելուց կհասկանաք, թե ինչ խղճուկ ոչնչություն է ինքը»,- ասաց փոխոստիկանապետը:
NEWS.am-ը ավելի վաղ գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:
ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարց չի քննարկվում:











