Շուրջ մեկ տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո, մանկահասակ Ժենյա Եզեկյանին վերջապես տուն են ուղարկել: Սանկտ Պետերբուգի իշխանությունները Սլավյանսկից ժամանած ընտանիքին սոցիալական բնակարան են հատկացրել, հաղորդում է НТВ-ն:

8-ամսական Ժենյա Եզեկյանին հունիսի 5-ին մոր հետ միասին տեղափոխել են  Դոնի Ռոստովի մարզի մանկական հիվանդանոց:

Մինչ այդ, Սլավյանսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում երեխան միացված է եղել արհեստական շնչառության ապարատին, հայտնում է Life News-ը:

Բժիշկները խորհրդակցելով եկել են այն եզրահանգման, որ երեխային ավելի տեխնոլոգիական օգնություն է պահանջվում, ուստի  երեխային Սանկտ-Պետերբուրգ տեղափոխելու որոշում է կայացվել: Գենետիկ ախտորոշումից հետո պարզվել է, որ Ժենյան տառապում է հազվագյուտ ժառանգական հիվանդությամբ:

Նախքան Ժենյային հիվանդանոց տեղափոխելը, նա չի կարողացել տեսնել, իսկ նրա շարժողական ֆունկցիաները ամբողջապես խախտված են եղել: Այժմ երեխայի վիճակի զգալիորեն բարելավվել է: Դուրս գրվելուց առաջ նա նույնիսկ շփվել է բժիշկների հետ: