Ամերիկյան NASA աերոտիեզերական գործակալությունը լուսանկարներ է ստացել Մարսից, որտեղ կարելի է նկատել հսկայական «սմայլիկ»՝ մեծ ժպտացող դեմք:
Նկարները Երկիր է ուղարկել Mars Reconnaissance Orbiter ապարատը, ավելի կոնկրետ HiRISE ռեֆլեկտոր հեռադիտակը: Սարքն օգնում է ուսումնասիրել կարմիր մոլորակի մակերեւույթի տարիքը, հարմար վայրեր փնտրել հետագա մարսագնացների վայրէջքի համար:
NASA-ի կայքի փոխանցմամբ, լուսաանկարն արվել է Մարսի հարավային բեւեռում բեւեռային սառույցները լուսանկարելու ժամանակ:
Հսկայական ժպտացող դեմքի տրամագիծը մոտ 500 մետր է: Դեմքի վրա երեւում է վիրտուալ քիթն ու բերանը: «Երբ դուք ժպտում եք Մարսին, երբեմն նա պատասխանում է ժպիտով»,-ասված է NASA-ի կայքում:











