Ստամբուլի քաղաքային ավտոբուսներից մեկում ուղեւորներից մեկը գաղտնի շոյել է իրեն մեջքով կանգնած կնոջ հետույքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքային ավտոբուսներից մեկում մի քաղաքացու հաջողվել է բջջային հեռախոսով նկարահանել, թե ինչպես է մի տղա ձեռքով շոյում այդ տղային մեջքով կանգնած գլխաշորով մի կնոջ։ Տղան՝ տեսնելով, որ կինը չի նկատում, թե իր նկատմամբ ինչ է կատարվում, շարունակել է իր «գործը»։
Նշվում է, որ նկարահանող տղամարդը նկարահանումից հետո սաստել է տղային՝ բղավելով, որ կջարդի նրա ձեռքերը։











