Համացանցում արագորեն տարածում է ստանում տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես է նորզելանդական Օքլենդում մի երիտասարդ ոստիկանների հետապնդումից խույս տալիս՝ օգտագործելով արտասովոր տրանսպորտային միջոց. խանութի անվասայլակ: Այս մասին գրում է Lifenews-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է երիտասարդը սայլակով անցնում երթեւեկելի հատվածով՝ հետեւելով երթեւեկության կանոններին, մինչեւ հանդիպում է ոստիկանության ավտոմեքենայի:

Զարմացած իրավապահներն անմիջապես միացնում են ազդանշանը եւ սկսում հետապնդել իրավախախտին: Սակայն երիտասարդը որոշում է չհանձնվել եւ թեքվում է մոտակա խաչմերուկում: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք նրան հաջողվում է խույս տալ ոստիկաններից: