YouTube-ի նոր աստղ է դարձել շունը, որը «տելեպորտացիա»-ի ունակություններ ունի: 30 վայրկյան տեւողությամբ հոլովակը հրապարակվել է 2015 թվականի հունվարի 8-ին, եւ մինչեւ հիմա այն ավելի քան 1.2 մլն մարդ է դիտել: Հոլովակն ուղեկցվում է «Գաղտնի նյութեր» հայտնի սերիալից երաժշտությամբ:

Հոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես է անօրինական ավտոարշավի ժամանակ «խորհրդավոր» շունը հայտնվում մայրուղու մեջտեղում եւ վազում դեպի մայթեզր: Ըստ The Daily Mirror-ի, տեսանյութը բջջայինով նկարահանել է ականատեսներից մեկը:

Պարբերականը նշում է, որ առաջին անգամ հոլովակը համացանցում հայտնվել է անցյալ ամիս, Հարավային Ամերիկայում, որտեղ լայնորեն լուսաբանվել է Չիլիում կազմակերպված անօրինական ավտոմրցարշավը:

Gazeta-ի փոխանցմամբ, համացանցի օգտատերերը քննարկում են. կա՛մ շան բախտը շատ է բերել, կա՛մ խոսքն իսկապես ինչ-որ գերբնական բանի մասին է: