ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցով Մոսկվայում գտնվող վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյին  նվիրել է հարավամերիկյան երկրի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի սրի կրկնօրինակը։

«Սա իսկապես գեղեցիկ քայլ է, որը վկայում է մեր հարաբերությունների մակարդակի մասին», — ասել է Մադուրոն Պուտինի հետ հանդիպումից հետո՝ խոստովանելով, որ ՌԴ նախագահի արարքը զարմացրել է իրեն։ Մադուրոն նշել է, որ 1950-ականներին ձուլված սուրը միակ կրկնօրինակն է, որ գտնվում էր հանրապետության սահմաններից դուրս։ 

Մադուրոն Մոսկվա է այցելել հունվարի 15-ին՝ նավթ արտահանող երկրներ շրջագայության շրջանակում։ Նա Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմի» կողմից Վենեսուելայի նավթային նախագծերում ներդրումներն ավելացնելու վերաբերյալ։