Բելառուսը նպատակամղված կգնա Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հունվարի 15-ին հանդես գալով հինգերորդ գումարման ԱԺ Ներկայացուցիչների պալատի արտահերթ նիստում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությանը զուգահեռ Բելառուսը կձգտի կարգավորել հարաբերությունները ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի հետ: Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Բելառուսը մեծ ապրանքաշրջանառություն ունի եվրոպական երկրների եւ Ամերիկայի հետ:
«Ինչո՞ւ չպետք է համագործակցենք նրանց հետ: Նրանց հետ մեր հարաբերությունները մի փոքր այլ են: Բայց մենք պետք է դրանք կառուցենք:
Թող ոչ ոք ոչ մեզ մոտ, ոչ էլ Ռուսաստանում չլարվի, որ Բելառուսը համառորեն գնալու է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Միեւնույն ժամանակ, նա ըմբռնումով է մոտեցել, որ արտասահմանյան պետությունները սպասում են, թե ինչպես կանցնեն ընտրությունները Բելառուսում: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ նախագահական ընտրությունները արդար կլինեն, Սահմանադրության պահանջներին համապատասխան:











