Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ Արտակ Մանուկյանը մեղադրվում է որսագողության մեջ:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Եղեգնաձորի աշխատակիցները Գետափ-Մարտունի ավտոճանապարհից բերման են ենթարկել Արտակ Մանուկյանին եւ նրա ընկերներին, իսկ նրանց մեքենայում հայտնաբերել մորթված այծյամ: Պարզվել է, որ նախորդ օրը Արտակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում անօրինական որսացել է այծյամ:
Բնությանը պատճառված վնասի չափը 250 հազար դրամ է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասով:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:











