Ստամբուլի Բիլիգի համալսարանի հեռահաղորդակցության ֆակուլտետի 2 ուսանողների դեմ բացված դատական գործը հանգուցալուծվել է ուսանողների արդարացմամբ։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Բիլգի համալսարան ուսանողներ Դ.Օ.-ն եւ Է.Շ.Ու-ն ավարտական թեզի փոխարեն պոռնո ֆիլմ են նկարահանել The Porn Project անվանումով։

Սակայն ֆիլմի նկարահանման մասին տեղեկացած համալսարանի ղեկավարությունը դատական հայց էր ներկայացրել 2 ուսանողի դեմ։

Ուսանողների փաստաբանը դատարանում պնդել էր, թե ուսանողները հանցանք չեն գործել, նրանք գիտական աշխատանք են իրականացրել։ Դատարանը որոշում է կայացրել արդարացնել ուսանողներին՝ նրանց արածների մեջ հանցակազմ չգտնելու համար։