Թուրքական Բոդրում քաղաքի բնակիչը փրկել է 2 տարեկան երեխային, որի սայլակը մեծ արագությամբ դեպի անդունդ էր գլորվում: Ձկնորսը խոսելիս է եղել հեռախոսով, երբ հանկարծ նկատել է սարից ներքեւ գլորվող սայլակը: Տղամարդը նետվել է դեպի փոքրիկը ու փրկել նրան: Ըստ Nine News-ի, սարսափելի միջադեպը նկարահանել են:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է հեռախոսով խոսող տղամարդու կողքով մեծ արագությամբ մանկասայլակ գլորվում: Տղամարդն արագորեն կողմնորոշվում է եւ նետվում այն կանգնեցնելու: Հաղորդվում է, որ երեխան չի տուժել:

Vesti-ի փոխանցմամբ, երեխային անմիջապես հանձնել են վախեցած ծնողներին: Պարզ չէ, թե ինչու են նրանք մանկասայլակն անուշադրության մատնել: