Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Արտակ Ա.-ն քանդել է ավտոտնակի պատը եւ գողություն կատարել:

Նա առաջին անգամ չէ ոստիկանությունում: 2014թ. հոկտեմբերի 10-18-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական տարածքի ավտոտնակներից գողություններ էր կատարել ու հայտնվել ոստիկանությունում: Այդ անգամ Աղանիկյանը ստորագրությամբ բաց էր թողնվել: Սակայն կատարվածից հետեւություններ անելու փոխարեն ամիսներ անց կրկին հանցավոր ճանապարհն էր բռնել: Հունվարի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել մի քաղաքացի, ում հաղորդագրության համաձայն, հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը քանդել էր Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող իր ստորգետնյա ավտոտնակի պատը, ներս մտել, գողացել մեքենայի մարտկովը 20 լ շարժիչի յուղ, ճամպրուկ եւ այլ իրեր: Վնասի չափը 300 հազար դրամ էր:

Մանրամասները՝ տեսանյութում