Արարատի բնակիչներ Կամո Չ.-ին, Ռոբերտ Բ.-ին եւ Հենզել Կ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները:

Դեկտեմբերի 28-ի գիշերը Վայոց Ձորի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրվա ժամը 18-ից մինչեւ դեկտեմբերի 28-ի 3:30-ն ընկած  ժամանակահատվածում Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին՝ Արենի գյուղի մոտ, անհայտ անձինք կոտրել են իր առեւտրի տաղավարի կողպեքը ներս մտել ու գողացել մթերքն ու գյուղատնտեսական ապրանքներ: Հաղորդումից ժամեր անց ոստիկանության աշխատակիցները գողոնով բեռնված «ՎԱԶ-2107»-ը հայտնաբերել էին Գետափ-Մարտունի ավտոճանապարհին եւ արկածախնդիր արարատցիներին իրենց իսկ մեքենայով բերման ենթարկել: Մանրամասները՝ տեսանյութում: