Երեւանի Կասկադի անվտանգության աշխատակիցներն այսօր՝ հունվարի 18ին արգելել են մի խում անձանց եռագույն դրոշով լուսանկարվել Կասկադի տարածքում։
«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, լրագրող Սրապիոն Գեւորգյանը հունվարի 18-ի կեսօրին ցանկացել է մի քանի երիտասարդների լուսանկարել կասկադում, հայկական Եռագույնը ձեռքներին, երբ նրան են մոտեցել «ախռանայի» տղերքը եւ հրահանգել ցած իջեցնել դրոշը` պատճառաբանելով, որ այդպիսի արարք չի կարելի անել տվյալ տարածքում:
«Այդ ամենից հետո, սկիզբ է առել վիճաբանություն, որի ժամանակ ազատամարտիկ լրագրողը փորձել է պարզաբանել, թե ի՞նչու Կարսում, Մուշում, Անիում, Վանում, կամ Արարատ լեռան գագաթին վեր բարձրացրած Հայաստանի դրոշն այսօր չի կարելի բարձրացնել Հայաստանում եւ հենց մեր Երեւանի սրտում` Կենտրոնում գտնվող Կասկադում:
Հիշեցնենք, որ վաղը` հունվար 19-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-երորդ տարելիցը, ով դեռեւս հեռավոր 1988-ին առաջինն է բարձրացրել Անկախ Հայաստանի դրոշը:
Այսօր Սրապիոն Գեւորգյանը շարունակում է Մովսես Գորգիսյանի խորհրդանշական գործը եւ Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ ՀՀ տարածքներում, ամենուրեք բարձրացնում Հայոց Եռագույնը:
«Տիգրան Մեծ»-ի նախագահը շատ է բազմապիսի խոչնդոտներ տեսել` մեծամասամբ թուրքերի տիրապետության տակ գտնվող տարածքներում, երբ նրան թույլ չեն տվել դրոշ բարձրացնել, կամ հետապնդել` բարձրացրելուց հետո, սակայն, որ Հայաստանում նման դեպք պատահեր` երբքէ չեր եղել:
Ինչպես Սրապիոն Գեւորգյանն է ասում` այս արարքով տվյալ «մասնավոր տարածքի» ղեկավարները լուրջ կասկածանքի տակ են դնում իրենց ազգային պատկանելությունը»,- ասվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:











