Քաղաքացիներին առաջարկում են այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին հավաքվել Կասկադի տարածքում՝ ունենալով եռագույն դրոշ: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանը վիճաբանության մեջ է մտել Կասկադի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ, քանի որ վերջիններս թույլ չեն տալիս նկարվել այդտեղ՝ եռագույն դրոշով: Նրանցից մեկը հունից դուրս է գալիս եւ սկսում բղավել, թե «չեմ թողնում, հարցեր կա՞ն»:

 «Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16:00-ին հավաքվում ենք Կասկադի տարածքում, մեր հետ ունենալով եռագույն դրոշներ։ Բոլորս միասին երգում ենք Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը, նկարվում ենք միասին՝ Եռագույն դրոշներով Կասկադի սկզբնամասում, աստիճանների վրա և ամենավերին հատվածում՝ «Հասկը» կրող հուշակոթողի հարթակում՝ Արքայական Հասկի ու հավերժության նշանի ֆոնին, և ամենքս գնում մեր գործին։ Ակցիայի-ֆլեշմոբի տևողությունը առավելագույնը 30 րոպե է։ Սա կլինի սթափեցնող ապտակ բոլոր նրանց, ովքեր չեն հասկացել, թե որտեղ են ապրում և ով է Հայը»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում: