Համացանցի օգտատերերը քննադատել են Քալիֆորնիայի բնակչուհի Էշլի Ռայթին, որը YouTube-ի իր էջում հոլովակ է տեղադրել, որտեղ ինքը կիսամերկ պարում է ձողի մոտ: Դժգոհության առիթն այն է, որ երիտասարդ մայրը պարում է երեխան գրկին, հաղորդում է The Daily Mirror-ը:
Տեսանյութում երիտասարդ կինը ներքնազգեստով պարում է ձողի մոտ: Տեսանյութն սկսելուց մի քանի վայրկյան անց կադրում հայտնվում է Ռայթի երկու տարեկան դուստրը՝ Շենոն Մարին:
Չնայած դրան, Ռայթը շարունակում է պարել, սկզբում մենակ, հետո երեխան ձեռքին:
Ի պատասխան քննադատությունների, Ռայթը իր կայքում հոդված է տեղադրել, որտեղ երեխայի հետ մերկապարը սովորական երեւույթ է համարել: «Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք լինել հավատի, քաջության, առաջընթացի ու աստվածային կանացիության խորհրդանիշ լինել: Ոչ բոլորն են դա հասկանում, բայց դա նորմալ է»,-գրել է նա, հաղորդում է Lenta-ն:
Նշվում է, որ ոչ բոլոր օգտատերերն են հանդես եկել նման քննադատությամբ:
«Ինձ դուր է գալիս՝ ինչպես եք պարում եւ ինչպես եք հոգ տանում ձեր փոքրիկ աղջնակի մասին: Դուք ոչ մի վատ բան չեք անում, դուք պարզապես հրաշալի մայր եք»,-գրել է օգտատերերից մեկը:











