2015թ ապացուցելու է, որ հայերը իրենց մեջ ուժ գտել են եւ ձեւավորվել է մի ուժ՝ հանձնին «Հիմնադիր խորհրդարանի» այդ փոփոխությունները կյանքի կոչելու: Այս մասին հայտարարել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ 2014թ հատկանշական է այն առումով, որ 2 տարուց ավել է՝ խոսում ենք ազգային ազատագրական պայքարից, սակայն սկզբնական շրջանում ոչ բոլորն էին իրենց հասկանում: Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե չգիտակցենք առկա վտանգը՝ ՀՀ ամբողջ կորուստը, ապա 2015թ կգա եւ կհաստատի այդ մտավախությունը: Նրա խոսքով՝ 2014թ տարբերվեց նաեւ արտագաղթի իմաստով, մարդաթափությունը, որ շարունակվում է, ռազմավարական առումով ամենավտանգավորն է: Տարին, ըստ նրա, դրական է Հայաստանի ներքին հարցերին սփյուռքի ներգրավման առումով:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ մեկ անգամ եւս համոզվեցինք, մեր երկրի ճակատագիրը վճռողը լինելու է բանակը, երիտասարդությունը եւ Արցախը, այս շարքում նա առանձնացրեց հատկապես երիտասարդությանը, որը ընկնելու է ծանր բեռի տակ եւ կերտելու է մեր պատկերացրած Հայաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում