Գերմանիայում կամավոր հրշեջները գարեջրի արկղերից հրշեջ մեքենա են պատրաստել՝ Գինեսի գրքում հայտնվելու համար, գրում է The Local.de-ն՝ վկայակոչելով գերմանական մամուլը:
Ֆելդհաուզենի կամավոր հրշեջ-ծառայության աշխատակիցները կառուցման համար օգտագործել են ամբարձիչներ եւ «հին, բարի ձեռքի աշխատանքը», ասված է նյութում:
Մինչեւ շաբաթ օրվա 19.00-ն թիմը գրաֆիկում չէր տեղավորվում, եւ որոշվել էր հավելյալ երեկոյան հերթափոխ սահմանել: Նախագծի կազմակերպիչ Ֆլորիան Սպիկրեմանը պատմել է, որ առանձին դրվագները շինարարների մոտ հեշտ է ստացվել, սակայն հավաքելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվել: 22.30-ին աշխատանքն ավարտվել է: Ըստ Սպիկերմանի՝ հրշեջները գոհ եւ երջանիկ են եղել, սակայն՝ շատ հոգնած, փոխանցում է Gazeta-ն:
Հրշեջ մեքենան հավաքելը տեսագրվել է: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գերմանացի հրշեջների ձեռքբերումը ճանաչելու վերաբերյալ որոշում կկայացնեն 12 շաբաթ անց:
Ինչ վերաբերում է բուն մեքենային, ապա այն կարելի է տեսնել միայն մինչեւ հուլիսի 10-11-ը, երբ տեղի հրշեջ բաժանմունքը նշի իր հոբելյանը:











