Մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում՝ մոմավառություն անցկացնելու Գյումրիում սպանված ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ այսօր մահացած Սերյոժայի համար։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս Օպերայի աստիճաններին վառվող մոմեր տեղադրել՝ պատճառաբանելով, որ դա հասարակական տարածքի ոչ նպատակային օգտագործում է, եւ որ դրանով քաղաքացիները խախտում են օրենքը։

Քաղաքացիները վառվող մոմերը պահել են իրենց ձեռքերում, ապա փորձել են տեղադրել Ազատության հրապարակում գտնվող նստարաններին, սակայն ոստիկանները դա էլ թույլ չեն տվել,  եւ ի վերջո վիճաբանություն է ծագել նրանց եւ ակտիվիստների միջեւ։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am