Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, նախկինում դատապարտված Հրաչյա Գեղամյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ:

Հունվարի սկզբին ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հրաչյա Գեղամյանը անվադողեր եւ զոդման ապարատ է գողացել եւ վաճառել: Հունվարի 14-ին նա հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Բաժնում արդեն Գեղամյանը խոստովանել է կատարած հանցանքը եւ հայտնել, որ այս ընթացքում Նոր Նորքի վարչական շրջանում տարաբնույթ այլ գողություններ է կատարել:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: