Ոստիկանության Նոր Նորքի եւ Ավանի բաժանմունքների աշխատակիցները հունվարի 15-ին խուզարկություն են կատարել Երեւանի բնակիչ 37-ամյա Արմեն Հովհաննիսյանի տանն ու առգրավվել զենք-զինամթերք:
Պարզվել է, որ Արմենն իր տանը ապօրինի պահել է ինքնաձիգ, 2 պահունակ, 30 փամփուշտ, «Մակարով» տեսակի ատրճանակ, ատրճանակի 4 պահունակ:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











