Մոսկվայում ձերբակալել են Լենինի դամբարանը «սուրբ ջրով» ցողած ակտիվիստներին, որոնք «Կապույտ հեծյալ»  շարժման անդամներ Օլեգ Բասովն ու Եվգենի Ավիլովն են, ովքեր «Դեւերին արտաքսողները.  Դամբարանի պղծում» անվանումով ակցիա էին կազմակերպել:

Դրա ընթացքում նրանք գոչել էին՝ «վեր կաց եւ գնա»: Ջուրը բերել էին հինգլիտրանոց շշերով եւ փորձել կենդանացնել Լենինին հունվարի 19-ին, երբ ուղղափառները տոնում են Մկրտությունը: Ըստ հավատացյալների՝ այդ օրը ցանկացած ջուր սրբագործվում է:

Grani.ru-ին ակտիվիստներն ասել են, որ իրենց քայլը խորհրդանշում էր խորհրդային անցյալից ազատվելու փորձը:

«Կապույտ հեծյալ»  շարժումը առաջին անգամ չէ նման ակցիաներ իրականացնում Մոսկվայում: Ամենաուշագրավներից մեկը կատարվել էր 2014թ. մայիսին, երբ խմբի մասնակիցները զինվորական համազգեստով, անցորդների աչքի առաջ լվացվում էին արյամբ՝ Ուկրաինայի դրոշի վրա ծնկի եկած: