Ոստիկանության Կոտայքի բաժին Աբովյան քաղաքի բանկերից մեկից հունվարի 19-ին ահազանգէ ստացվել, որ իրենց մոտից անհետացել է 34,5 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 4,5 հազար եվրո:
Նույն օրը դրամապահոցից դրամի պարկերը հանելիս բանկի գլխավոր հաշվապահը նկատել էր, որ բացակայում է գումարը, որի պատասխանատուն բանկի աշխատակից Արտակ Գ.-ն էր: Բացահայտման միջոցառումների շրջանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը: Կասկածյալը հենց բանկից բերման ենթարկվեց ոստիկանություն: Աբովյանաբնակ 27-ամյա Արտակ Գ.-ին ոչինչ չէր մնում անելու բացի խոստովանությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:











