Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «ԱՅՍ» ակումբի մոտ դեկտեմբերի վերջին ծեծի էին ենթարկել Իրանի քաղաքացուն եւ հափշտակել նրա մոտ եղած հազար դոլարը:

Դեկտեմբերի լույս 27-ի գիշերը Կենտրոնի քրեական հետախույզները մեկնեցին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Ոստիկանությունում հնչած ահազանգը Իրանի քաղաքացի Քամիար Մորթազյաի դեմքին ու մարմնին ստացված վնասվածքների վերաբերյալ էր:

Ըստ նրա բանավոր հայտարարության՝ հիվանդանոց դիմելուց ժամեր առաջ նրան ծեծի են ենթարկել Սայաթ-Նովա փողոցում գտնվող «ԱՅՍ» ակումբի մոտ, որտեղ վերջինիս գրպանից ծեծի ենթարկողները հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար:

Դեպքը կատարվել է ուշ գիշերով: Բնակիչների հարցումները արդյունք չեն տվել:

Մարդիկ ուշագրավ ոչինչ չէին տեսել կամ լսել: Ականատես անցորդներ նույնպես հնարավոր չի եղել  գտնել: Բայց ինչ մարդիկ չէին տեսել, արձանագրել էր տեսախցիկը:

Մանրամասները՝ տեսանյութում: