Ավստրալիայում արտասովոր ճանապարհային պատահար է գրանցվել: Իհարկե, այդ երկրի համար այնքան էլ արտասովոր չէ, նման պատահարներ այստեղ, կարծես, հաճախ են տեղի ունենում: Կենգուրուն թփերի հետեւից ցատկելով ճանապարհի վրա՝ հարվածել է հեծանվորդուհուն: Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:
Միջադեպը տեսագրել է հեծանիվին փակցրած տեսախցիկը: Vesti-ի փոխանցմամբ, վթարի մասնակիցը տեսաձայնագրությունը տեղադրել է YouTube-ում: «Իզուր չէ, որ Կանբերրան թփերի մայրաքաղաք է համարվում»,- նշել է հոլովակի հեղինակ Բրոնվին Քալվերը:
Հեծանվորդն անցնելիս է եղել հեծանիվի համար նախատեսված ճանապարհով, երբ թփերի հետեւից կենգուրուն ցատկել է եւ թռչկոտել: «Ես աննշան վնասվածքներ ունեմ, կոտրվածք չունեմ, մի փոքր արմունկս է վնասվել, ազդրս եւ ծունկս, այնպես որ՝ 8 կար պահանջվեց»,- պատմել է հոլովակի հեղինակը:
Կենդանին ավելի վատ վիճակում է եղել: Ցատկելով ճանապարհին՝ նա ավտոմեքենայի տակ է ընկել եւ, հավանաբար, սատկել: Հեծանվորդուհուն օգնելու համար չորս մեքենա է կանգնել: «Նրանք ներկայացել են, բայց ես նրանց անունները չեմ հիշում, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնեմ»,- ասել է կինը:











