Հունվարի 17-ին Սիսիանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանությունում, որ նույն օրը դեմքի եւ վերին վերջույթների կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Շաքի գյուղի մի բնակիչ:
Ոստիկանության Սիսիանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տուժածը եղել է համագյուղացի Օլեգ Սահակովի տանը, հաց են կիսել ու խմել: Հետո վիճաբանություն է սկսվել, եւ Սահակովը դանակով հարվածներ է հասցրել: 1954թ. ծնված Օեգ Սահակովը ստորագրությամբ բաց է թողնվել, քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











