Կոտայքի մարզի Գառնի գյուղի 5 բնակիչներ մեղադրվում են գողություն կատարելու մեջ:
2014թ.-ի օգոստոսից ոստիկանության բաժին 13 անգամ ահազանգ է ստացվել, որ գողություն է կատարվել: Միայն այս տարվա հունվարին է ոստիկաններին հաջողվել պարզել, որ այդ գողությունները կատարել են Գառնիի բնակիչները՝ 14-ամյա Արբակը եւ Վարդանը, 15-ամյա Տիգրանը, 16-ամյա Գրիշան եւ 18-ամյա Կորյունը:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով: Տղաները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











