Օրերս Ապարանի քաղաքապետարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Հունվարի 18-ին Ապարանի բժշկական կենտրոն է դիմել դանակահարված մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է  նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ապարանի քաղաքապետարանի վետերանների ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները հայտնաբերել են դանակահարողին՝ 60-ամյա Կարապետ Գասպարյանը:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: