Հոլանդացի Վիմ Հոֆը կարճ տաբատով հոլանդացին Կիլիմանջարոյի գագաթ է բարձրացել 31,5 ժամում՝  գերազանցելով  նախորդ արդյունքը:

Վիմ Հոֆը սառցապատ լեռը բարձրանալու է գնացել կարճ  տաբատով եւ մարզակոշիկներով:

Հոլանդացուն ընկերակցել են իր 18 հետեւորդները, որոնց Հոֆը սովորեցնում է իր մեթոդներով: Նրանց մեծ մասը ուղին կիսամերկ է հաղթահարել, սակայն երբ եղանակը սառել է, Հոֆի աշակերտները հագնվել են, հայտնում է LifeNews-ը:

Կիլիմանջարոյի գագաթ բարձրանալու համաշխարհային ռեկորդը 5 ժամ 23 րոպե եւ 50 վայրկյանն էր, որը պատկանում է կատալոնացի մարզիկ Կիլիան Ժորնե Բուրգադեին:

Ըստ գիտնականների՝ Վիմ Հոֆը ունիկում է, սակայն հոլանդացին պնդում է, որ այն, ինչին ինքը կարողացել է հասնել,  համառ եւ ջերմեռանդ մարզումների արդյունք է: Ըստ նրա՝ կարեւորը ճիշտ շնչել սովորելն է: