Բնության տպավորիչ երեւույթը՝ Կոլիմա կոչվող մեքսիկական հրաբխի ժայթքումը, նկարահանվել է:

Հրաբուխը ժայթքել է հունվարի 21-ին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է խառնարանից, որը տեղի բնակիչները Կրակե են կոչում, ծխի ամպ եւ մի քանի մետր բարձրությամբ մոխիր ելնում:

Պալիսկո նահանգի իշխանությունների հաղորդմամբ, մոտակա բնակավայրերը մոխրով են պատվել, սակայն բնակիչներին տարհանելու կարիք չի լինի:

Ըստ AP-ի, հրաբխի բարձրությունը 3.800 մետր է: Այն գտնվում է Մեխիկոյից 690 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Կոլիմա եւ Խալիսկո նահանգների սահմանին, եւ համարվում է Մեքսիկայի ամենաակտիվ եւ պոտենցիալ վտանգավոր հրաբուխներից: