«Միսս Տիեզերք 2015» մրցույթի մասնակիցներն ազգային տարազներ են ներկայացրել: Շոուն անցկացվել է Մայամիում, Ֆլորիդայի միջազգային համալսարանում:

Մրցույթի մասնակիցները ձգտել են առավելագույնս արտասովոր հագուստ ներկայացնել, որպեսզի դրանք տպավորվեն ժյուրիի անդամների մոտ: Օրինակ՝ «Միսս Մեծ Բրիտանիան» բեմ է դուրս եկել թագավորական գվարդիականի համազգեստ հիշեցնող կարմիր կարճ պիջակով, «Միսս Ամերիկան» հանրությանը ներկայացել է հսկայական թեւերով լողազգեստով, իսկ «Միսս Վենեսուելան» տերեւներով, ծաղիկներով եւ թիթեռներով զարդարված զգեստ է հագել: Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Ալիպովան ներկայացել է ճերմակ զգեստով՝ զարդարված զմրուխտե եւ սուտակե քարերով:

Ըստ The Daily Mail-ի, համացանցի օգտատերերի շրջանում ամենաշատ հետաքրքրությունն առաջացրել է Կանադան ներկայացնող Շանել Բեքենլեհների կոստյումը: Նա իր հագուստը զարդարել է հոկեյի ձողերով, իսկ նրա մեջքի հետեւում էլեկտրոնային ցուցատախտակ է եղել: