ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ ուտող Ռենդի Սանթելը (Randy Santel) 12 րոպեում կերել է 4,5 հազար կկալ սննդային արժեքով նախաճաշը: Ուտեստների թվում կար բեկոնի վեց շերտ, վեց երշիկ, վեց ձու, վեց նրբաբլիթ, վեց տոստ եւ վեց բլիթ:
Ամերիկացուն նախաճաշը մատուցել են «Ջոնս» սրճարանում (Jones), որը գտնվում է Լեսթերում: Ուտելու ընթացքին հետեւել են 300-ից ավելի հանդիսատեսներ: Չշեղվելու համար Սանթել ծնկի է եկել սեղանի մոտ եւ ականջակալներ դրել: «Ամենադժվարը բլիթներն էին, որոնք բավական հաստ էին», — տղամարդու խոսքերն է փոխանցում The Daily Mirror-ը:
Սրճարանի համասեփականատեր Քամիլ Քոլայերը (Camille Collyer) պատմել է, որ Սանթելն ութերորդ մարդն է, ով կարողացել է ուտել կալորիական նախաճաշը, եւ առաջինը, ով դա արել է այդքան արագ, փոխանցում է Lenta.ru-ն:











