Փոքրիկ եւ շատ հետաքրքիր կատվիկը մարտական տրամադրված բադիկների հետ միասին պայթեցրել են YouTube-ը եւ դարձել նրա նոր աստղերը: Տեսանյութը 3 օրում մոտ մեկ մլն դիտում է ունեցել YouTube-ում:

Տեսանյութում կատվիկը գտնում է փայտե արկղ, որից բզզոցի ձայն է գալիս: Նա որոշում է ստուգել արկղի պարունակությունը եւ բադիկների մի ողջ բանակ հայտանբերում:

Որոշելով մի փոքր խորամանկել, նա ճակատագրական սխալ է թույլ տալիս՝ թռչելով արկղի մեջ, հաղորդում է Mignews-ը:

Փոքրի բադիկները, պարզվում է, բավական մարտական են տրամադրված եւ հարձակվում են կատվի վրա: Վերջինս անկյուն է քաշվում, բադիկները հաղթանակ են տոնում: