Թուրքիայի Արդահան նահանգում կեր գտնելու հույսով քաղաք մտած վայրի խոզերը շոկի մեջ են գցել քաղաքացիներին:
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Արդահանում սաստիկ ցրտերի պատճառով կեր գտնելու խնդրի առաջ կանգնած վայրի խոզերը իջել են քաղաք: Վայրի խոզերը հասել են մինչեւ Արդահանի համալսարանի մասնաշենքերից մեկի մոտ:
Նշվում է, որ քաղաքացիները շոկի մեջ են հայտնվել՝ այդքան շատ վայրի խոզ քաղաքի փողոցներում տեսնելու պատճառով:











