Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներ Արթուր Տիգրանյանն ու Նարեկ Հարությունյանը մեղադրվում են գողություն կատարելու մեջ:
Հունվարին Աշտարակի տներից մեկում անհայտ անձինք երեք անգամ գողություն էին կատարել եւ բռնվել միայն երրորդ դեպքից հետո. հունվարի 4-ին ոստիկանության աշխատակիցները գիշերն անց կանգնեցրել էին կասկածելի ավտոմեքենան եւ այնտեղ հայտնաբերել հեռուսատցույց: Պարզվել է, որ մեքենայի ուղեւորները՝ Նարեկն ու Արթուրը հեռուստացույցը գողացել են հիշյալ տնից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Արթուր Տիգրանյանն ու Նարեկ Հարությունյանը կալանավորված են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











