Կանադացի հայտնի ալպինիստ Ուիլ Գադդն աշխարհում առաջինն է, ով կարողացել է բարձրանալ աննախադեպ սառնամանիքի պատճառով սառած Նիագարայի ջրվեժի «պատին»:
53 մետր բարձրությունը հաղթահարելիս Գադդը միայն սառցահատներ եւ «կատուներ» է օգտագործել:
Վերջին անգամ Նիագարայի ջրվեժն ամբողջությամբ 100 տարի առաջ է սառել՝ 1912 թվականին: Այս ձմռանը համացանցում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ աննախադեպ սառնամանիքների պատճառով ջրվեժը կրկին սառել է, սակայն հետո պարզվեց, որ տեղեկությունը չափազանցված է, եւ ջրվեժը միայն մասամբ է սառցակալել:











