Թայվանում TransAsia Airways ավիաընկերության  ATR-72 տուրբինապտուտակավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով տուժել է շուրջ մեկ  տասնյակ մարդ։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ օդանավը Թայբեյի մոտակայքում վայր է ընկել գետը՝ վերելքի ժամանակ բախվելով ստորջրյա ցցաթմբին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինքնաթիռը կղզու վարչական կենտրոնից ուղեւորվում էր Թայվանի ծոցում գտվող Քինմեն արշիպելագ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ օդանավում եղել է 53-58 ուղեւոր եւ ինքնաթիռի սպասարկող անձնակազմը։

Ըստ առկա տեղեկությունների՝ մի քանի  մարդ ինքնուրույն ափ է դուրս եկել, սակայն օդանավում դեռևեւս 10 վիրավոր կա։ Փրկարարները մոտորանավակներով շտապել են նրանց օգնության։