Ատչում կամ պարզապես Փռշտան անունով կատուն համացանցի նոր աստղն է դառնում: Արտասովոր աչքերով եւ արտաքինով կատվի համար նախատեսում են այնպիսի փառք, որը հավասար կլինի Սոուս Թարդարի եւ Գեներալ Մյաուի ճանաչվածությանը:

Փռշտանի մասնակցությամբ տեսանյութը սոցիալական ցանցերում եւ այլ կայքերում մեծ տարածում է ստանում: Բացի այդ, կատուն Instagram-ում սեփական էջն ունի, որին արդեն շուրջ 5 հազար մարդ է հետեւում:

Օգտատերերն ուշադիր հետեւում են համացանցի նոր հերոսի կյանքին, իսկ ոմանք, դիտելով Փռշտանի լուսանկարներին, հարց են տալիս. «Սա աշխարհի ամենաչար կատո՞ւն է»: